Volkswagen ընկերության տնօրենների խորհուրդը հաստատել է ծախսերի կրճատման լայնածավալ ծրագիրը, որը նախատեսում է մինչև 2030 թվականը կրճատել 50 հազար աշխատատեղ և կրկնակի կրճատել մոդելային շարքը։ Բացի այդ, ավտոարտադրողը մտադիր է 75%-ով նվազեցնել արտադրվող մոդելների բարդությունը։

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիայի չորս գործարաններ 2031-2034 թվականներին «չեն կարող երաշխավորել մրցունակությունը»։

Վերակազմավորումը կդառնա ընկերության պատմության մեջ «վերափոխումների ամենամասշտաբային ծրագիրը», նշում է DW-ն։

Ծախսերի կրճատման ծրագիրը, գրում է CNN-ը, Volkswagen ավտոընկերությունն ընդունել է չինացի արտադրողների կողմից աճող մրցակցության և ԱՄՆ-ում ներմուծման մաքսատուրքերի բարձրացման ֆոնին։

Volkswagen-ում աշխատում է մոտ 650 հազար մարդ։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընկերությունում հայտնել են հարկերից հետո շահույթի 30% անկման մասին՝ Չինաստանում վաճառքների նվազման պատճառով։