Հետազոտողները ևս մեկ քայլ են կատարել Թուրքիայում գտնվող Նոյյան տապանի առեղծվածը բացահայտելու համար։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտնել է հնագետ Էնդրյու Ջոնսը։

Տապանի որոնման վայրում արված վերջին գտածոները ցույց են տվել նավ հիշեցնող մի օբյեկտ, որի ծագումն, այնուամենայնիվ, դեռևս անհայտ է մնում։

«Մենք կարծում ենք, որ սրանք կարող են լինել Նոյյան տապանի մնացորդները, որոնք քայքայվել են ու հայտնվել հողի շերտի տակ»,- նշել է Ջոնսը։

Նա հավելել է նաև, որ երկրառադարային սկանավորումը օբյեկտի մոտ ի հայտ է բերել ուղիղ անկյուններ, միջանցքներ և հնարավորներ միջին խցիկներ, ինչը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե դա սովորական ժայռաբեկոր է։

Ջոնսի խոսքով՝ քարտեզագիր Իլհան Դուրուփընարն առաջինն էր, որ դեռ 1959 թվականին մատնանշել էր այս վայրը, իսկ դրա կոորդինատները համընկնում են Աստվածաշնչում տրված նկարագրության հետ։

Գիտնականներն արդեն անցկացրել են GPS-քարտեզագրում և հողի նմուշներ վերցրել փորձաքննության համար։ Հետազոտությանն մասնակցում են նաև ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բրազիլիայից և Սլովակիայից ժամանած մասնագետներ։