Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չեն կայանա, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի բոլոր պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
«ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Իրանի բոլոր պայմանները», — շաբաթ օրը X-ի իր էջում գրել է Ազիզին։
Իրանցի պատգամավորը նաև զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ Թեհրանի վճռականությունը նորից փորձելու հնարավոր հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ դա Վաշինգտոնին միայն նոր կորուստների ու ավելի ծանր պարտությունների է հանգեցնելու։
«Մեր վճռականությունը նորից փորձելը միայն կմեծացնի ձեր ամոթալի պարտությունների գինը։ Անկասկած, ոչ մի հանցագործություն, անկախ իր մասշտաբից, անպատասխան չի մնա», — նշել է Ազիզին։
Նա հավելել է, որ Իրանի պատասխանը լինելու է «կործանարար, էլ ավելի ցավոտ ու դասական», ինչն էլ դառնալու է ԱՄՆ-ի կրած պարտությունների շարքի հերթական օղակը։





























