Վրաստանում անօրինական միգրանտների հայտնաբերմանն ուղղված հերթական ստուգայցերի ընթացքում 59 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին, հղում անելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը, հայտնում է «Новости-Грузия»-ն։

Ձերբակալություններն իրականացվել են ներգաղթի վերահսկողության հատուկ միջոցառումների շրջանակում։ Վրաստանի տարածքում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրացիներին հայտնաբերելու համար միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները ստուգումներ են անցկացրել տարբեր օբյեկտներում և վայրերում։

Ձերբակալվածների թվում են Քենիայի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Գանայի, Եթովպիայի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների, Սուդանի, Կամերունի, Չինաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ։

«Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու համար միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են որոշակի վայրեր և տարբեր նշանակության օբյեկտներ», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են Միգրացիոն դեպարտամենտի ժամանակավոր պահման կենտրոն։ Նրանց նկատմամբ սկսվել են Վրաստանից հետագա արտաքսման համար անհրաժեշտ ընթացակարգերը։