Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Դրա մասին հայտնել է ԱՄՆ-ի դեսպանը Անկարայում Թոմ Բարաքը, հաղորդում է Dunya-ը:
Ակնկալվում է, որ Էրդողանը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին։
Ըստ Բարաքի՝ երկու նախագահների հանդիպումը կանցկացվի Գլխավոր ասամբլեայի միջոցառումների շրջանակում։
Միևնույն ժամանակ, բանակցությունների հստակ ամսաթիվը դեռևս չի հաղորդվում։





























