Ճապոնիայի բանկը բարձրացրել է բազային տոկոսադրույքը 1 տոկոսից մինչև 1,25 տոկոս։ Որոշումն ընդունվել է դրամավարկային քաղաքականության կոմիտեի նիստի արդյունքներով։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ԿԲ-ն։

0,25 տոկոսային կետով բարձրացումը կապված է նաև գնաճային ռիսկերի ուժեղացման հետ։ Գործոնների թվում Ճապոնիայի բանկը առանձնացրել է նավթի գների աճը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածության ֆոնին։

1,25 տոկոս մակարդակի տոկոսադրույքը դարձել է Ճապոնիայի բանկի համար առավելագույնը 1995 թվականի ապրիլից ի վեր։ Այդ ժամանակ այն վերջին անգամ գտնվել էր այդ մակարդակի վրա։

Հունիսին Ճապոնիայի բանկն այն բարձրացրել էր 0,75 տոկոսից մինչև 1 տոկոս, իսկ 2025 թվականի դեկտեմբերին՝ 0,5 տոկոսից մինչև 0,75 տոկոս։