ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը նախազգուշացրել է Երևանին՝ զերծ մնալ ռուսական ձեռնարկությունների ռեյդերային զավթումներից։
«Նման մարտավարությունը կդառնա կրակոց սեփական ոտքին հայկական տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետության համար ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր և օրինական հիմքերով արդյունավետորեն կառավարում է իր ակտիվները՝ զգալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում», — նրա խոսքերը փոխանցել է ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշել է Շևցովը, կան նշաններ, որ հանրապետությունում հաջորդ թիրախները կարող են դառնալ հայրենական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները։
Նախօրեին այս խնդրին անդրադարձել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա հայտարարել էր, որ Երևանն իրականացնում է այն օբյեկտների ռեյդերային զավթում, որոնցում Մոսկվան միլիարդավոր ներդրումներ է կատարել։
Շոյգուն հիշեցրել է, որ 1990-ականներին Ռուսաստանը փրկել է հանրապետությունը տնտեսական և էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ-ում անդամակցության տասը տարիների ընթացքում հայկական տնտեսությունը գրեթե եռապատկվել է։ Միևնույն ժամանակ, իշխանությունները որդեգրել են Մոսկվայի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ։





























