Եվրոպացիներն ընտրությունների ժամանակ հասկացնում են, որ Ռուսաստանի հետ որևէ պատերազմ չեն ցանկանում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Известия»։
«Փոխանակ կանգ առնելու և լսելու իրենց քաղաքացիներին, որոնք ընտրություններում հստակ հասկացնում են, որ Ռուսաստանի հետ որևէ պատերազմ չեն ցանկանում, այդ առաջնորդներն, այնուամենայնիվ, շարունակում են լարվածությունը սրել»,- նշել է նա։
Ըստ Ռուսաստանի առաջնորդի՝ եվրոպացի առաջնորդներից ոմանք շարունակում են խոսել Ռուսաստանի հետ հնարավոր դիմակայությանը նախապատրաստվելու մասին։ Պուտինը հայտարարել է, որ նման հայտարարություններն օգտագործվում են ներքին տնտեսական և սոցիալական քաղաքականության խնդիրները բացատրելու համար։





























