Այսօր ժամը 20։30-ից Հանրապետության հրապարակում միասին նշենք Անկախության տոնը: Այս մասին Facebook—ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է. «Սիրելի ժողովուրդ, այսօր անկախության տոնն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս, հիմա ես աշխատում եմ անկախության օրվան նվիրված իմ ուղերձի տեքստի վրա և այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով, իսկ մինչ այդ և դրանից հետո մեծ տոնական միջոցառումներ են տեղի ունենալու Հանրապետության հրապարակում, ժամը 20:30-ից։

Լուսային մեծ շոու, որից հետո տեղի է ունենալու համերգ, որտեղ հանդես են գալու Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Ռոլանդ Գասպարյանը, Սարո Թովմասյանը, Թաթա Սիմոնյանը, Արամ MP3—ն և վերջում լինելու է մեծ դրոնային հրավառություն։ Այնպես որ բոլորիդ սիրով հրավիրում եմ, սպասում եմ Հանրապետության հրապարակում իրար հետ նշելու մեզ համար ամենակարևոր տոներից մեկը՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնը, Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը։

Սիրում եմ բոլորիդ»։