Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին՝ Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։ Այս մասին հայտնում է TDH գործակալությունը։

Թուրքմենստանի ժողովրդի, կառավարության և անձամբ իր անունից Սերդար Բերդիմուհամեդովը շնորհավորական խոսքեր է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ողջ հայ ժողովրդին։

Թուրքմենստանի ղեկավարն ընդգծել է, որ անկախության տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։ Նրա խոսքով՝ երկու երկրների փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված միջպետական երկխոսության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված անշեղ հանձնառությունը բխում է երկու ժողովուրդների շահերից։

Թուրքմենստանի նախագահը Վահագն Խաչատուրյանին և Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն ու բարօրություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում։