Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 35–ամյակի առթիվ։

«Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

Անկախությունը կերտվել է համազգային միասնական ջանքերի շնորհիվ, զոհողությունների գնով և հակառակ բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին։

Այն մեր երազանքների, ձգտումների և պայքարի մարմնավորումն է, մեր մեծագույն նվաճումը։

Ինչ հանգամանքներ ու իրավիճակներ էլ լինեն, որպես անսակարկելի և մնայուն արժեք, անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո։

Թող հավե՛րժ լինեն անկախ Հայաստանը և մեր արժանապատիվ ժողովուրդը։

Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն և համերաշխություն բոլորիս»,–ասված է ուղերձում։