Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բախիտժան Սագինտաևը Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին, հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։
«Անցած տարիների ընթացքում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել պետականաշինության գործում, ձեռք է բերել արժանի միջազգային հեղինակություն,- ասված է շնորհավորական նամակում։- ԵԱՏՄ-ի առավելությունների օգտագործումը, համատեղ նախագծերի իրականացումը նպաստում են երկրի կայուն տնտեսական զարգացմանը»։
ԵՏՀ-ի անունից և անձամբ Սագինտաևը Հայաստանին ու նրա քաղաքացիներին բարգավաճում և բարեկեցություն է մաղթել։





























