Սրտանց շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ։ Այդ մասին ասվում է Ալբանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հույս ունենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդման, համագործակցության ընդլայնման և մեր ժողովուրդների մերձեցման վրա։ Հայաստանի ժողովրդին հղում ենք խաղաղության, բարեկեցության և հետագա բարգավաճման ամենաջերմ մաղթանքները»,- նշվում է հայտարարության մեջ։
Մոլդովան ևս սրտանց շնորհավորանքներ է հղել Հայաստանի ժողովրդին անկախության 35-ամյակի առթիվ։
«Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և հույս ունենք հետագայում ևս ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- նշել են երկրի ԱԳՆ-ում։





























