Արտահանողներին աջակցելու համար մոտ 4 մլրդ 590 մլն դրամ (12,6 մլն դոլար – խմբ.) է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։
Հատկացված ֆինանսական միջոցները նախատեսված են երրորդ եռամսյակի ծախսերի փոխհատուցման համար։ Աջակցությունը կտրամադրվի գյուղատնտեսական և այլ պարենային արտադրանքի արտահանողներին։




























