Սեպտեմբերի 25-ին Հայաստանի որոշ շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +16-ից +18, վաղը ցերեկը՝ +30-ից +32 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+24,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+29,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,
Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+22,
Տավուշում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+30,
Արարատում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +30+32,
Արմավիրում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+26։





























