Պրոցեսը չի կանգնել, դանդաղել է. Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ, ես ավելի շատ կապում եմ դա Հայաստանի և Ադրբեջանի մինչև եղած գործընթացների ավարտի, և, այսպես ասած, անդառնալիության կետի անցման հետ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմ,անի բացման հարցում տեղաշարժ կարծես չկա։

«Իմ գնահատմամբ՝ սա միանշանակ մոտ ապագայի խնդիր է, նկատի ունեմ թե անդառնալիության կետը, որը խաղաղության առումով մենք արդեն վաղուց հատել ենք, թե սահմանի բացման հարցը, որովհետև որևիցե նախադրյալ չկա, որ ես կարծեմ, որ այդ հարցը չի լուծվի կամ հավելյալ կձգձգվի։ Եկեք արձանագրենք, որ նաև Թուրքիայի կողմից աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ՝ ինֆրաստրուկտուրա վերականգնելու, կապեր վերականգնելու, հանդիպումներ ենք ունենում, մեր գործարարներն են գնում այնտեղ։ Մի խոսքով պրոցես է, որը դրական ընթացք ունի»,–ասաց նա։