ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ մոտակա օրերին Չինաստանից ամերիկյան կենդանաբանական այգիներից մեկը երկու մեծ պանդա կտեղափոխեն։

Սպիտակ տանը ելույթ ունենալիս չինացի առաջնորդը մեծ պանդային անվանել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարեկամության պատմական «դեսպան» և հայտնել, որ երկու պանդաները շուտով կհայտնվեն Ատլանտայի կենդանաբանական այգում։

Ավելի վաղ այս տարի Zoo Atlanta-ն հայտարարել էր, որ քաղաք պետք է ժամանեն Պին-Պին և Ֆու Շուան անուններով պանդաները։

Պեկինի և Վաշինգտոնի «պանդա-դիվանագիտությունը» սկսվել է 1972 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի Չինաստան կատարած պատմական այցից հետո։ Նախագահ Մաո Ցզեդունի կառավարությունը Միացյալ Նահանգներին նվիրել էր երկու մեծ պանդա, ինչը դարձել էր երկկողմ հարաբերությունների ջերմացման խորհրդանիշ՝ դիվանագիտական լարվածության մի քանի տասնամյակներից հետո, նշում է CNN-ը։

Չինական և ամերիկյան կողմերի միջև համաձայնագրերը նախատեսում են, որ Պեկինը պահպանում է պանդաների և նրանց սերնդի նկատմամբ սեփականության իրավունքը։ Ամերիկյան կենդանաբանական այգիները պարտավոր են նաև վճարումներ կատարել «Չինաստանում մեծ պանդաների պահպանման նպատակների համար»։