Նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, թե Չինաստանն ունի «ամենաբարեկամական լրագրողները»։  Չինացի լուսանկարիչները լուսաբանում էին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի այսօրվա պետական այցն  այն նույն օրը, երբ Սպիտակ տունը բազմիցս չէր թույլատրում ամերիկացի լրագրողներին մուտք գործել իր տարածք՝ չնայած դատարանի որոշմանը, հաղորդում է CNN-ը։

«Ամերիկացի և չինացի լուսանկարիչներին դուրս են բերել press pul-ից և հրավիրել նախագահի հետ երկու կարճ հանդիպումների, ըստ ներկա գտնված երկու լուսանկարիչների», - ասվում է Սպիտակ տան տպագիր մամուլի հաշվետվությունում։

«Երկրորդ հանդիպման ընթացքում Թրամփը կատակել է, որ չինացիներն ունեն ամենաբարեկամական մամուլի կորպուսը»,- նշվում է հաշվետվությունում։

Չինաստանի պետական լրատվամիջոցները գտնվում են Սպիտակ տանը և լուսաբանում են Սի Ծինփինի այցը։

CNN-ին, MS NOW-ին և Politico-ին բազմիցս չէին թույլատրում մուտք գործել Սպիտակ տան տարածք, երբ անցած շաբաթ Թրամփն այս երեք լրատվամիջոցներին արգելել էր այնտեղ աշխատել։ Սակայն հինգշաբթի կեսօրին մոտ նրանց, ի վերջո, ըստ դատարանի որոշման, թույլատրվել է վերադառնալ Սպիտակ տուն։