Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո լքել է Սպիտակ տունը, հայտնում է Reuters-ը։
Ակնկալվում է, որ երեկոյան Չինաստանի նախագահը կվերադառնա Սպիտակ տուն՝ պետական ընթրիքին մասնակցելու համար։ Ակնկալվում է նաև, որ հրավիրվածների թվում կլինեն խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, որոնց թվում՝ Ջեֆ Բեզոսը (Amazon), Սունդար Պիչայը (Alphabet), Սեմ Ալթմանը (OpenAI), Թիմ Քուքը (Apple), Իլոն Մասկը (Tesla), Մարկ Ցուկերբերգը (Meta) և Ջենսեն Հուանգը (Nvidia)։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը Սի Ծինփինի հետ իր հանդիպումն անցել է գերազանց։




























