Ձեր կարծիքով այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ. այս հարցը մենք 2018-ից ի վեր տալիս ենք և ցավով պետք է նշեմ, որ «այո» պատասխանը մեզ մոտ կայուն աճ է գրանցում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցման արդյունքները:

«54% նշել է՝ այո, կան քաղբանտարկյալներ։ Այդ 54% -ին, մենք խնդրել ենք պատասխանել, ու՞մ եք համարում քաղբանտակյալ։ Այդ 54%-ից 53%-ը նշել է Ռոբերտ Քոչարյան, 42.1%-ը նշել է Գագիկ Ծառուկյան, 23.4%-ը՝ Սամվել Կարապետյան, 10.5%–ը՝ Բագրատ արքեպիսկոպոս, 5.8–ը՝ Անդանիկ Թևանյան, 5.3–ը՝ Վարդան Ղուկասյան, 4.1–ը՝ Արեգնազ Մանուկյան, 2.9–ը՝ Սեդրակ Քոչարյան և այլ պատասխաններ տվել է17.5 տոկոսը։

Մենք տեսնում եք, որ առաջին երկու տեղերում են Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը, որոնք կալանքի մեջ են հիմա գտնվում։ Սամվել Կարապետյանը և Բագրատ արքեպիսկոպոսը իրենցից նվազ ցուցանիշ են գրանցել, որովհետև նրանք գտնվում են տնային կալանքի մեջ, և մեր քաղաքացիները այդքան էլ չեն ընկալում տնային կալանքը որպես բանտարկություն,  ինչը այդպես չի, որովհետև ամեն դեպքում նրանք սահմանափակումներ ունեն»,–ասաց Նավասարդյանը։