Ինտերպոլի «կարմիր ծանուցմամբ» միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել Բաթումիում, հայտնում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությունը։

Գործողությունն իրականացրել են Կենտրոնական քրեական ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները։

Վրացական նախարարության տվյալներով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել Շվեյցարիայի իրավապահ մարմինների հարցման հիման վրա։ Ուկրաինացուն նաև սպանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել։

Ներկայումս Վրաստանի իրավապահ մարմիններւ նախաէկստրադիցիոն ընթացակարգեր են իրականացրել։ Դրանց ավարտից հետո նախատեսվում է ձերբակալվածին հանձնել Շվեյցարիայի իշխանություններին։

Տղամարդուն առաջադրված մեղադրանքների և ենթադրյալ սպանության հանգամանքների մասին Վրաստանի ՆԳՆ-ն մանրամասներ չի հայտնել։