Փոփոխվող աշխարհում կարևոր է հաշվի առնել փոքր պետությունների, այդ թվոում՝ Հայաստանի դիրքը։ Հոկտեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանում ընթացող «Տնտեսության տրանսֆորմացիա․ «Կանաչ» տրանսֆորմացիա, ինստիտուցիոնալ որակ և արժեքի ստեղծում» համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկը՝ Փիթեր Նեյկամպը։
Նա հիշեցրել է, որ 1990-ական թվականներին տեղի ունեցավ հերթական տրանսֆորմացիան քաղաքական և տնտեսական ոլորտներում․ «երկաթյա վարագույրի» անկմամբ բացվեց նոր աշխարհ, Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատվեցին բարեկամական հարաբերություններ, և վերջինս ընկալվում էր որպես մնացյալ աշխարհի բարեկամներից մեկը։
Փորձագետի խոսքով՝ այսօր աշխարհն ապրում է փոփոխությունների դարաշրջանում․ այն դարձել է ծայրահեղ անկայուն, տեղի է ունենում միջազգային հարաբերությունների նկատմամբ մոտեցումների վերաիմաստավորում։ «Ընդամենը մի քանի տարի առաջ մենք կարծում էինք, թե Միացյալ Նահանգները Եվրոպայի գլխավոր դաշնակիցն է, սակայն այժմ դրանում լուրջ կասկածներ են առաջանում: Նույնը վերաբերում է Կանադային: Այս ամենը նախկին մոտեցումների հիմնարար իմաստավորում է պահանջում», — հավելել է Նեյկամպը։




























