Ադրբեջանը 2028 թվականին կստանձնի նախագահությունն ԱՊՀ-ում և նույն տարվա աշնանը կկազմակերպի Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել 2027 թվականին ԱՊՀ-ում Ադրբեջանի համանախագահության որոշմանն աջակցելու համար։ Մենք դա գնահատում ենք որպես մեր երկրի նկատմամբ բարձր վստահության վկայություն և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել ընդհանուր խնդիրների իրականացմանը», - ասել է նա։