Նավթի գները երկուշաբթի առավոտյան նվազում են՝ ուրբաթ օրվա աճից հետո։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 1,17 դոլարով (1,12%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 103,55 դոլարի։ Ուրբաթ օրը «Brent»-ի գինն ավելացել էր 0,44 դոլարով (0,42%)՝ կազմելով 104,72 դոլար։
Նյու Յորքի «NYMEX» ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում «WTI» տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,35 դոլարով (1,47%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 90,50 դոլարի։ Նախորդ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի գինն աճել էր 0,36 դոլարով (0,39%)՝ կազմելով 91,85 դոլար։





























