Հռոմի Պապ Լևոն XIV-ը ժամանել է Հռոմի Ագոստինո Ջեմելլիի անվան կլինիկա, որտեղ վիրահատական միջամտության շնորհիվ հեռացնելու են նրա թոքրեում գտնվող փոքր գոյացությունը։ Այս մասին հոկտեմբերի 13-ին իր կայքում հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Ինչպես հստակեցնում է «Messaggero» պարբերականը, վիրահատությունն իրականացվելու է նվազագույն ինվազիվ մեթոդով և կարող է տեղի ունենալ արդեն այսօր։ Տեղեկատվության արտահոսքից և հնարավոր կիբերհարձակումներից պաշտպանվելու նպատակով քահանայապետի բժշկական տվյալները գրանցվելու են կեղծանվամբ կամ հատուկ տառաթվային ծածկագրով։
Ակնկալվում է, որ Հռոմի Պապի ապաքինումը կտևի մոտ մեկ շաբաթ։ Այս կապակցությամբ Վատիկանը չեղարկել է նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումները (մինչև հոկտեմբերի 20-ը)։ Միևնույն ժամանակ, նոյեմբերի սկզբին դեպի Ուրուգվայ, Արգենտինա և Պերու նախատեսված այցերը մնում են ուժի մեջ։
Չնայած սպասվող վիրահատությանը՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առողջական վիճակը գնահատվում է լավ․ նա պահպանում է ֆիզիկական ակտիվությունը և շարունակում է զբաղվել սպորտով։





























