ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 23-25–ին գործուղվում է Բուդապեշտ։
Նա, Հունգարիայի մայրաքաղաքում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Հունգարիայի խորհրդարանի կողմից կազմակերպվող «Ժողովրդավարություն կերտող երիտասարդություն» համաժողովին։
Սոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ է։





























