Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է այցելել Ուկրաինա։ Դրա ասին ուկրաինացի նախարարը հայտնել է X սոցիալական ցանցում՝ հայ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով։
«Ես արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արարատ Միրզոյանի հետ։ Մենք քննարկել ենք մեր քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի ամրապնդումը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում, ինչպես նաև առևտրային և գործարար հարաբերությունների ընդլայնման գործնական ուղիները»,- գրել է Սիբիգան։
Ըստ նրա՝ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման և երկկողմ օրակարգի առաջմղման համար ամուր հիմք ունեն։




























