Գյումրիում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, որը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Պատահարը տեղի է ունեցել ժամը 17։50-ի սահմաններում։ Նախնական տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը Թուրքիայի քաղաքացի է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են վարորդի և մահացածի ինքնությունները։