ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում մարզիչը մանկական պոռնոգրաֆիայի արտադրության համար դատապարտվել է առավելագույն հնարավոր՝ 90 տարվա ազատազրկման, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի որոշումը։
«Գարդներին կարգադրվել է կրել 30-ական տարվա ազատազրկում մանկական պոռնոգրաֆիայի արտադրության վերաբերյալ դաշնային երեք մեղադրանքներից յուրաքանչյուրով... Գարդների դատավճիռը տևողությամբ առավելագույն հնարավորն է, որը կարող էր կայացնել շրջանային դատավոր Քրիստի Ջոնսոնը»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ, որտեղ հղում է արվում դատական որոշմանը։
ՀԴԲ-ի տվյալներով՝ տղամարդը, մարզիչ աշխատելու ընթացքում, 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում գաղտնի տեսանկարահանել է անչափահասներին։





























