Գերիների վերադարձի ժամկետներ չկան, մենք ամեն օր զբաղվում ենք այդ հարցով։ Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Մի՞թե նրանք գերիներ չեն վերադարձրել։ Սա գործընթաց է։ Մենք էլ առաջին պատերազմում հաղթանակից հետո այստեղ ունեցել ենք ադրբեջանցի գերիներ, հիմա էլ ունենք ադրբեջանցի ռազմագերի, իսկ շատերը, այդ թվում՝ ընդդիմությունը, աղմկում են և ագրեսիվ հայտարարություններ անում», — հավելել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է քրեական հանցագործությունների մեջ, և իր առջև նույնպես խնդիր ունի որոշ հարցեր բացատրելու սեփական հասարակությանը, ինչը Հայաստանի հասցեին հնչող բացասական հռետորաբանության հետևանք է, ուստի նրանց հասարակության մեջ կա նման վերաբերմունք, ինչը բարդացնում է գործընթացը։

Նրա գնահատմամբ՝ Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողը մոլորվել էր։

«Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը ինձ հավաստիացրել է, որ Ադրբեջանում էլ է նա հանցագործ։ Տունը դատարկ է եղել, նա մտել է այնտեղ, կերել, քնել, առողջական ինչ-որ խնդիրներ է ունեցել։ Իսկ ներթափանցումը նշանակում է դիմադրություն, որի դեմ դու պայքարում ես։

Մեր կողմից էլ եղել են մոլորված զինվորներ։ Նա սովորական հանցագործ է, որը կդատապարտվի Հայաստանի օրենքներով։ Նա չի կարող Հայաստանի վրա ճնշում գործադրելու պայմաններում արտահանձնվել Ադրբեջանին։ Գուցե համագործակցություն լինի, գուցե՝ մեր զինվորը... կամ ինչ-որ բան պատահի», — ընդգծել է պաշտոնյան։