Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քիչ առաջ ժամանեց «Մերիդիան» էքսպո կենտրոն՝ մասնակցելու COP-17-ի Առաջնորդների գագաթնաժողովին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան է ժամանել նաև Իրանի նախագահ Փեզեշքիանը։
Նշենք, որ Երևանում, «Մերիդիան» էքսպո կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 16–ին, մեկնարկել է COP-17-ի Առաջնորդների գագաթնաժողովը։
Հոկտեմբերի 15-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էր ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը։





























