ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Թեհրան, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ իրանցի գործընկերոջ հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային առանցքային հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Բացի այդ, նախատեսվում է քննարկել Ռուսաստանի ջանքերը, որոնք միտված են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, որտեղ ԱՄՆ և Իսրայելի գործողությունների հետևանքով ներքաշվել են Մերձավոր և Միջին Արևելքի բարեկամ երկրները։

Հանդիպման ևս մեկ թեմա կլինի վերջին շրջանում բարձրագույն և բարձրաստիճան մակարդակներում ունեցած շփումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Մասնակիցները նաև մտադիր են որոշել հետագա գործնական քայլերը՝ Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման համար։