Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտնել է, որ Եվրամիության առաջնորդներն այս ամիս ծրագրում են Թուրքիայի հետ անցկացնել «բարձր մակարդակի» հանդիպում։

Նրա խոսքով՝ կողմերը մտադիր են քննարկել կիպրական հարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև ԵՄ և Թուրքիայի հարաբերությունները։

Եվրամիության և Անկարայի հարաբերություններում առաջընթացը «կախված է նախկինում համաձայնեցված գործընթացի շրջանակում բանակցությունների վերսկսումից», ընդգծել է Խրիստոդուլիդիսը։

Նա նաև հայտնել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչին սպասում ե Կիպրոսում հոկտեմբերի վերջին։ Նախագահի կարծիքով՝ երկու իրադարձություններն էլ կարող են օգնել ստեղծել պայմաններ կիպրական կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար։