Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է «Գազպրոմից» կրկին գազ գնելու ցանկության մասին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
«Կարող ենք հպարտությամբ ասել, որ մեր համագործակցությունն այնպիսի հսկայի հետ, ինչպիսին «Գազպրոմն» է, շատ ճիշտ օրինակ է, որովհետև, հավանաբար, SOCAR-ը աշխարհում միակ ընկերությունն է, որը սկզբում գազ էր գնում «Գազպրոմից», հետո գազ էր մատակարարում «Գազպրոմին»։ Հիմա կրկին ուզում ենք գազ գնել «Գազպրոմից», - ասել է նա «Ռուսական էներգետիկական շաբաթ» ֆորումի ընթացքում։





























