Ադրբեջանական SOCAR ընկերությունը եւ Իրանի ազգային գազային ընկերությունը դեկտեմբերի 15-ին համաձայնագիր են կնքել, որով պայմանավորվածություն են ձեռք բերել ձմեռվա ամիսներին Ադրբեջանից Իրանի հյուսիս գազ առաքել։
Ինչպես հայտնում է Trend News-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին, տարվա սկզբից ադրբեջանական գազը Իրան կհասնի սահմանափակ ծավալներով։
Այժմ ենթակառույցները թույլ են տալիս տարեկան առաքել շուրջ 500 մլն խ/մ գազ։ Հետագայում կողմերը մտադիր են ընդլայնել գազի առաքման ծավալները։
Գնի մասին ոչինչ չի նշվում։




























