Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր էներգետիկ ճգնաժամն արդեն 106 միլիարդ եվրո է նստել Եվրամիությանը, հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մերձավոր Արևելքում պատերազմի սկզբից ի վեր ԵՄ-ն էներգակիրների վրա լրացուցիչ 106 միլիարդ եվրո է ծախսել՝ չգնելով գազի ոչ մի հավելյալ մոլեկուլ», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Միևնույն ժամանակ նա չի հիշատակել այն փաստը, որ իրականում Եվրոպայում էներգակիրների ներմուծումը 2026 թվականին կրճատվել է, ինչը պայմանավորված էր էներգատար արդյունաբերության անկմամբ։ Դրա մասին են վկայում նաև Եվրահանձնաժողովի տվյալները, ըստ որոնց՝ հոկտեմբերի կեսերի դրությամբ ԵՄ-ի գազապահեստարաններում գազի պաշարները գրեթե 10%-ով ցածր են, քան 2025 թվականին դրանց լցվածության մակարդակը։

Որպես այս խնդրի լուծման գլխավոր միջոց՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է անցումը դեպի կանաչ էներգետիկա և եվրոպական բնապահպանական նորմերի ուժի մեջ մտնելու հետաձգումը։