Սանկտ Պետերբուրգում կապիկի ծաղիկով հիվանդանալու հնարավոր դեպքի կապակցությամբ հոսպիտալացվել է հինգ մարդ, հայտնել են Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Ռոսպոտրեբնադզորի միջտարածաշրջանային վարչությունից։
Ըստ գերատեսչության «Մաքս» հարթակի ալիքի՝ կապիկի ծաղիկով հիվանդանալու հնարավոր դեպքի մասին տեղեկություն ստանալուց հետո Ռոսպոտրեբնադզորի մասնագետներն անհապաղ սանիտարահամաճարակաբանական հետաքննություն են սկսել։
«Համաճարակաբանական հետաքննության ընթացքում աշխատանք է տարվում շփման մեջ եղած անձանց հայտնաբերման ուղղությամբ։ Հոսպիտալացվել և գտնվում են բժշկական հսկողության տակ 5 մարդ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կազմակերպվել է հակահամաճարակային միջոցառումների ամբողջական համալիր։
Կապիկի ծաղիկի ախտորոշման համար Ռոսպոտրեբնադզորը մշակել և գրանցել է ժամանակակից բարձր տեխնոլոգիական թեստային համակարգեր, որոնք թույլ են տալիս հնարավորինս կարճ ժամկետում հայտնաբերել վիրուսը, հավելել են գերատեսչությունում։





























