Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, 42-ամյա Սոս Ս․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

























