Ռուսաստանն Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում սկզբունքային չի համարում այն հարցը, թե ով կլինի եվրոպացի բանակցագնացը։ Մոսկվայի համար ավելի կարևոր է այն դիրքորոշումը, որով Եվրոպայի ներկայացուցիչը հանդես կգա երկխոսության ընթացքում։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Սա ոչ թե երկրորդական, այլ նույնիսկ երրորդական հարց է. այն որևէ սկզբունքային նշանակություն չունի», — նշել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե որ թեկնածուները կարող են ընդունելի լինել ռուսական կողմի համար։
Գրուշկոյի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն մատնանշել է, թե ով, իր կարծիքով, կարող է դրական դերակատարում ունենալ բանակցություններում։ Այդուհանդերձ, եթե Եվրամիությունը հավանություն տա նրա մասնակցությանը, առանցքային նշանակություն կունենա եվրոպացի ներկայացուցչի դիրքորոշումը։




























