Չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ի դեմոկրատները չցանկանան TRIPP նախագծի շատ արագ իրականացումը։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները, որոնք ավարտվել են Դեմոկրատական կուսակցության հաղթանակով։
«Վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում, շահավետ է երկու կողմերի համար»,– նշել է Միրզոյանը։
Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարվա նոյեմբերին առիթ կունենա ներկայացնելու ԱՄՆ-ի հետ համագործակցության արդյունքում գրանցված նոր ձեռքբերումները։




























