Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում հայտնի երգիչ, երգչուհիների մանկության լուսանկարները:
Հաշվի առնելով նախորդ տարի NEWS.am-ի հրապարակած «Պաշտոնյաններն էլ մանուկ են եղել, ժիր ու սիրունիկ. նրանց մանկության լուսանկարներին բացառիկ շարքի» նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը` մենք այս տարի ընդլայնել ենք այն:
Հանուն արդարության պետք է նշել, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները պաշտոնյաններից ավելի համարձակ եւ ազատ գտնվեցին` սիրով տրամադրելով իրենց մանկության լուսանկարները:
Նշենք, որ երգիչ, երգչուհիների լուսանկարների հետ միասին հրապարակում ենք նրանց երեխաների լուսանկարները:




























