Մայիսի 31-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները թմրանյութ պատրաստելու կասկածանքով, Մայիսյան գյուղի սկզբնամասից բերման են ենթարկել Գյումրի քաղաքի 25-ամյա մի բնակչի, որի մոտ  խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 2 ներարկիչ` մեկի մեջ առկա էր 7.5 մլ տարողությամբ մուգ շագանակագույն թմրանյութանման զանգված:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ բերման ենթարկվածը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքը թմրամոլ է եւ օգտագործելու նպատակով «Կոդետերպ» դեղամիջոցից պատրաստել է թմրամիջոց:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: