Այսօր, Երեւանի ժամանակով ժամը 16-ին Մոսկվայի Prezident Hotel հյուրանոցում սկսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել ֆարմանյանը NEWS.am-ին հայտնեց, որ նախագահների հանդիպմանը մասնակցելու են նաեւ երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա): Լայն ֆորմատով հանդիպումից հետո Սարգսյանն ու Ալիեւն առանձնազրույց կունենան, իսկ վաղը նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:



























