Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացիի «Մատյան ողբերգության»-ի աշխարհաբար թարգմանությունը:

«Մատյան ողբերգության» քերթվածը ունեցել է մի շարք աշխարհաբար թարգմանություններ: Լավագույն թարգմանություններից մեկը կատարել է բանաստեղծ Մկրտիչ Խերանյանը, որը լույս է ընծայվել 1960 թ.: ժամանակի գաղափարախոսության թելադրանքով հիշյալ հրատարակությունից դուրս են թողնվել ՀԵ, ՂԲ եւ ՂԳ գլուխները, ինչպես նաեւ ԻԶ, ԼԳ, ԼԴ գլուխների որոշ հատվածներ` նկատի ունենալով դրանց բնույթն ու բովանդակությունը:

Մայր Աթոռի վերահրատարակությունն իր մեջ ընդգրկում է նաեւ բաց թողնված հատվածները, որոնց թարգմանությունը կատարել է Արշակ Մադոյանը: