Ադրբեջանական նավթը մտադիր է գրավել վրացական շուկան: Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը մտադիր է արդեն 2010 թվականին գրավել Վրաստանի նավթի շուկայի շուրջ 80 տոկոսը: Այս մասին նշել է SOCAR ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը` Վրաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում, հայտնում է «Բիզնես-24-ը»:

Նշենք, որ SOCAR ապրանքանիշով Վրաստանում գործում են շուրջ 28 բենզալցակայաններ: