Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2010 թվականի հունվարի 25-29-ը անցակցվող նստաշրջանում կքննարկվի Թուրքիայում կրոնի ազատության, ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքների, սեռական խտրականության եւ սեռական փոքրամասնությունների հարցերը:

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում գրված է, որ օրակարգում ներառվել է նաեւ Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը: Կներկայացվի զեկույց նվիրված այդ երկրում ԶԼՄ-ների ազատությանը:

Նշենք, որ ձմեռային օրակարգում ներառված են նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող հարցերը:

Ըստ ծրագրի` առաջին օրը քննարկվելու է Ուկրաինայում հունվարի 17-ին անցկացվող նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է գալու Լուիս Մարիա Դե Պուչը:

Հունվարի 26-ի օրակարգում ընդգրկված են քննարկումներ Մերձավոր Արեւելքի դրության շուրջ, ինչպես նաեւ Բոսնիա ու Հերցեգովինայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին: