Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն ԱՄՆ Սենատի Իրավաբանական կոմիտեի ուշադրությունն է հրավիրել նրա վրա, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը վերաբերող ԱՄՆ գաղափարախոսությունը զգալիորեն նպաստում է միջազգային հանրության հանդուրժողական վերաբերմունքին՝ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ: Այդ մասին գրում է ամերիկահայերի «Asbarez» թերթը:

«Հաշվի առնելով Ցեղասպանության կոնվենցիայի բարոյական եւ իրավական պարտավորությունները, մնում է միայն զարմանալ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում ԱՄՆ մեղսակցության վրա: Միեւնույն ժամանակ Ռաֆայել Լեմկինը (հրեա փախստական Լեհաստանից, որը տվեց այդ հանցագործության անվանումն ու ձեւակերպումը եւ իր ողջ կյանքը նվիրաբերեց ցեղասպանության կանխարգելմանը), Օսմանյան կայսրությունում կատարվածն անվանել է կոնվենցիայի ձեւակերպման ամենաակնառու փաստ»,- ասված է ANCA-ի կառավարական հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանի՝ Սենատի Իրավաբանական հանձնաժողովին հղած նամակում:

Նահապետյանի ուղերձում ասվում է նաեւ, որ «Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի հաջող լռեցումը նպաստում է նաեւ այլ պետությունների կողմից մարդկության դեմ հանցագործությունների իրականացմանը»: