Տաջիկները ինտերնետային ֆորումներից մեկում սպառնալիքներ են հրապարակել հայտնի շոումեն Միխայիլ (Նշան) Գալուստյանի հասցեին` «Նաշա Ռաշա» հեռուստատեսային նախագծում գաստարբայտեր Ռավշանի դերում «տաջիկ ազգին վիրավորելու համար»: Բացի այդ, չարագործները սպառնում են ոտնձգություն կատարել Գալուստյանի կնոջ` Վիկտորիայի կյանքի դեմ: Հաղորդում է Life-ը:
«Ես ցանկանում եմ հաշվեհարդար տեսնել նրա հետ, ինչին նա արժանի է»,- սա այդ պորտալում ամենամեղմ մեկնաբանություններից մեկն է: Մեկ այլ հաղորդագրություն հնչում է այսպես. «Շուտով քո գերեզմանը հարազատներդ չեն գտնելու»:
Դրանից զատ, նշված անձինք սկսել են միմյանց փոխանցել հայազգի շոումենի տան հասցեն, նրա մեքենայի մակնիշն ու համարանիշը, ինչպես նաեւ այն ֆիթնես ակումբը, որտեղ հաճախում է Գալուստյանի կինը:
Ներկայումս այս գործն ուղարկվել է Ռուսաստանի քրեական հետախուզության դեպարտամենտի քննությանը` նշված փաստը ուսումնասիրելու եւ որոշում կայացնելու համար:




























