Երեւանում, հունիսի 25-29-ին, Ֆրանսիական hամալսարանի շենքում կկազմակերպվի ֆրանսերեն դասավանդողների 10-րդ ամենամյա սեմինարը:
Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ սեմինարը կազմակերպում են «Հայկական ալիանս ֆրանսեզը» եւ Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության համագործակցությամբ:
Սեմինարին կմասնակցեն Երեւանի եւ Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, ԲՈւՀ-երի եւ այլ ուսումնական հաստատությունների մոտ 150 ուսուցիչներ եւ դասախոսներ:
Սեմինարի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին ժամը 14.00-ին, Ֆրանսիական hամալսարանի մեծ դահլիճում, որին ներկա կլինեն ԿԳՆ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Ֆրանկոֆոնիայի հարցերով ԱԳՆ նախարարի խորհրդականը, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, դպրոցների տնօրեններ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:




























