Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի մոտ  այսօր մեքենա  է շրջվել: Նախնական տվյալներով մեքենայում եղել է  6 ուղեւոր: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարույթունից, տարբեր մարմնական վնասվածքներով Սիսիանի հիվանդանոց են տեղափոխվել 1958թ. ծնված Սուսաննա եւ  1971թ. ծնված Լուսինե Ալիխանյանները: Բժիշկները Ս. Ալիխանյանի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ. Ալիխանյանինը` բավարար: 

Դեպքի մասին ագազանգն ստացվել է հունիսի 24-ին, ժամը 18.08-ին,  տեղեկացվել են նաեւ «1-02» եւ «1-03» ծառայությունենրը: Պարզվել է, որ ճանապարհի երթեւեկելի գոտում շրջվել է «Գրանդ Չերոկի» մակնիշի 23 ՕԼ 432 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Ալեքսանյան):